Ընկերությունը նախաձեռնել է իրավական թեմաներով առկա գիտական ատենախոսություններին, աշխատություններին, հոդվածներին հղումներ կատարելու աշխատանքը, որոնք ունեն համացանցային հասանելիություն:

Ատենախոսությունները բերվում են ըստ մասնագիտական դասիչների, իսկ հոդվածները բերվում են հանրածանոթ ամսագրերից, հանդեսներից, թերթերից («Բանբեր Արդարադատության ակադեմիայի», «Բանբեր Երևանի համալսարանի» «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես», «Օրենք և իշխանություն. Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միության գիտատեսական ամսագիր» և այլն):